«Թող Կիպրոսից դուրս գան, Ղարաբաղից հեռու մնան, քթներն էլ չխոթեն Իրաք»
27/06/2014 18:32

«Թող Կիպրոսից դուրս գան, Ղարաբաղից հեռու մնան, քթներն էլ չխոթեն Իրաք»

«Եթե քաջության ու բարոյականության մասին է խոսքը, ընդհանրապես թուրքերը պետք է հրաժարվեն այդ տերմինների օգտագործումից: Որ Եվրոպային մոտիկ են, դա չի նշանակում, որ եվրոպացի են, դրել են լայնեզր գլխարկ ու դարձել քաջությունից խոսող»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց, քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադռանոլվ Թուրքիայի ԱԳՆ Դավութողլու հայտարարությանը:

Ըստ Շիրինյանի՝ եթե թուրքերը խոսում են իրենց ավանդույթներից ու բարոյականությունից, դա նույն բարբարոսությունն ու դաժանությունն է, ինչ կիրառվել է 1915 թվականին:

«Եթե այդքան ցավալի է ոճրագործի ու զոհի միջև եղածը, թող Հայաստանը՝ մեր հայրենիքը, մեզ վերադարձնեն, ինչ եղել, եղել է».-ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ թուրքերը եկել զավթել են ուրիշի հողերը, հիմա էլ արժանապատվությունից են խոսում:

«Անգամ սեփական նախագահի նստավայր չունեն, ուրիշից զավթած, գողացած հողի վրա են կառուցել, որը ձեռք են բերել Ցեղասպանության արդյունքում: Թող Կիպրոսից դուրս գան, Ղարաբաղից էլ հեռու մնան, քթներն էլ չխոթեն Իրաք ու մնացած տեղեր»,-հավելեց նա:

Քաղաքագետ Արման Նավասարդյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորի:

«Դա բխում է մեր ազգային շահերից»,-ասաց նա, որի հետ սակայն չհամաձայնեց Շիրինյանը, ով ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող բարելավել թուրքական այսպիսի մեյմունությունների վրա. «Չեմ պատկերացնում դա»:

Հիշեցնենք, որ Ահմեդ Դավութօղլուն «Թուրք-հայկական հարաբերություններ. «արդար հիշողությունը» հնարավո՞ր է» խորագրով, որտեղ ընդգրկուն անդրադարձել էր Էրդողանի՝ ապրիլի 23-ին արված հայտարարությանը:

Թուրքիայի արտգործնախարարը ընդգծել էր, թե Օսմանյան ժամանակաշրջանում Թուրքիայում հայերի կարգավիճակն ու նրանց ընձեռված արտոնությունները, հայկական ինքնությունը երբևէ ճնշված չի եղել, այլ հակառակը՝ թուրքական կայսրությունը «երաշխավորել է նրա գոյությունը՝ ներառելով «եռացող կաթսայի» մեջ և ինտեգրելով պետական կառույցներում: Դավութօղլուն Հայաստանին և հայկական սփյուռքին առաջարկել է ընդունել վարչապետի այդ «խիզախ քայլն» ու հանդես գալ նմանատիպ նախաձեռնություններով՝ ճանապարհ հարթելու «հարատև խաղաղության համար»: 

«Թող Կիպրոսից դուրս գան, Ղարաբաղից հեռու մնան, քթներն էլ չխոթեն Իրաք»