Մարտինոն խոստովանել է
27/06/2014 19:22

Մարտինոն խոստովանել է

«Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն խոստովանել է, որ կատալոնյան թիմում աշխատելը շատ բարդ է, քանի որ ակումբի վրա անընդհատ ճնշում է գործադրվում: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Երբ թիմը հաղթում է, բոլորը դա համարում են ֆուտբոլիստների վաստակը, իսկ երբ պարտվում է` մեղադրում են գլխավոր մարզչին: Կարևոր է, երբ խաղացողները հրապարակավ աջակցում են մարզչին:

Իհարկե, Խոսեպ Գվարդիոլայի ժամանակաշրջանի «Բարսելոնը» լավագույնն է պատմության մեջ: Համեմատություններն այլ ակումբների օգտին չեն լինի: Այնպես որ, պարզապես հաղթելը կատալոնյան թիմի համար բավարար չէ»,- նշել է Մարտինոն:
 

Մարտինոն խոստովանել է