Երգչուհին կզոհաբերի կուսությունը՝ երեխաներին գերությունից ազատելու համար
27/06/2014 18:46

Երգչուհին կզոհաբերի կուսությունը՝ երեխաներին գերությունից ազատելու համար

Նիգերիացի Ադոկիե Կիրիանը դիմել է «Բոկո Հարամ» իսլամիստական կազմակերպությանը՝ առաջարկելով առևանգված դպրոցականներին փոխանակել իր հետ:

Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ երգչուհին հայտարարել է, որ կույս է և պատրաստ է զոհաբերել կուսությունը հանուն երեխաների ազատության: 23-ամյա աղջիկը հայտարարել է, որ կարող է օրեկան 12 տղամարդ սպասարկել՝ միայն թե գերությունից ազատի դպրոցական աղջիկներին:

Ապրիլին «Բոկո Հարամ» իսլամիստական կազմակերպության մարտիկները առևանգել են 300 դպրոցական աղջիկների: Այդ կազմակերպությունը ցանկանում է հասնել Նիգերիայում շարիաթի օրենքների կիրառմանը:
 

Երգչուհին կզոհաբերի կուսությունը՝ երեխաներին գերությունից ազատելու համար