.jpg)
27/06/2014 20:04
Նորատուս գյուղում կվադրոցիկլ է շրջվել. Տուժել են 8 և 10 տարեկան երեխաներ
Նախօրեին ժամը 11.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 10 և 8 տարեկան տղաներ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խմբին 57-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, թոռների վարած կվադրոցիկլը Նորատուս գյուղում շրջվել է:
Կատարվում է քննություն: