Պուտինի քրեական հետապնդման օրինագիծը մտցվել է Ռադայի օրակարգ
27/06/2014 19:35

Պուտինի քրեական հետապնդման օրինագիծը մտցվել է Ռադայի օրակարգ

Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում գրանցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ քրեական հետապնդման մասին օրենքի նախագիծը:

Mk.ru-ի փոխանցմամբ՝ օրինագծի հեղինակը Ծայրահեղական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն է:

Փաստաթղթում նշվում է գլխավոր դատախազություն դիմելու անհրաժեշտության մասին՝ Վ.Պուտինի և Ռուսաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Օրինագծում ռուսական իշխանությունները մեղադրվում են մարդկության և միջազգային իրավակարգի դեմ գործած հանցագործությունների, Ուկրաինայի ազգային և հասարակական անվտանգության խախտման, ինչպես նաև՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ռազմական օկուպացիայի համար:

 

Պուտինի քրեական հետապնդման օրինագիծը մտցվել է Ռադայի օրակարգ