Ռայոլա. «Իտալական ֆուտբոլը մահացել է»
27/06/2014 20:23

Ռայոլա. «Իտալական ֆուտբոլը մահացել է»

Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին պաշտպանել է իր հաճախորդին, ում մեղադրում են աշխարհի առաջնությունում վատ մրցելույթների համար, ինչի հետևանքով Իտալիայի հավաքականը դուրս մնաց Մունդիալից: Այս մասին տեղեկացնում է «Cazzetta dello Sport»-ը:

«Շատ հեշտ է ամեն ինչում Մարիոյին մեղադրելը: Չե՞ք մտածում, որ դժվար է ներկայացնել մի երկիր, որում ֆուտբոլը մահացել է: Քաղցկեղը, որը համակել է Իտալիային, հասել է նաև ֆուտբոլին: Ոչ ոք պատրաստ չէ իր վրա վերցնել պատասխանատվությունը:

Որևէ մեկը լրջորեն մտածում էր, որ Իտալիայի ընտրանին կարող է հաղթե՞լ աշխարհի առաջնությունում, իսկ ինձ այդ ֆիասկոն ամենևին չզարմացրեց: Եթե իտալական ակումբները Եվրոպայում չեն կարողանում տիտղոսներ նվաճել, ինչպե՞ս կարող է հավաքականը հրաշքներ կերտել:

Չեմ ուզում ոչ մեկին մեղադրել, բայց Չեզարե Պրանդելլիի տակտիկան ի սկզբանե կործանված էր: Ինչպե՞ս կարող ես հաղթել, երբ խաղում ես մեկ հարձակվողով: Անգամ Կոստա Ռիկայի ընտրանին ուներ 3 հարձակվող:

Բալոտելլին շատ է տխրել: Նա սթրեսի մեջ է: Միայն «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին կանգնեց նրա կողքին ու պաշտպանեց նրան, իսկ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան լռում է: Մարիոն ոչ մեկին չի մեղադրում և շատ ճնշված է, քանի որ Մունդիալում չկարողացավ ցուցադրել իր տաղանդը, որը նա իսկապես ունի»,- նշել է Ռայոլան:
 

Ռայոլա. «Իտալական ֆուտբոլը մահացել է»