Կինը selfie-ի միջոցով ապացուցել է բժիշկներին, որ կաթված է տարել (Տեսանյութ)
27/06/2014 17:18

Կինը selfie-ի միջոցով ապացուցել է բժիշկներին, որ կաթված է տարել (Տեսանյութ)

49-ամյա Սթեյս Ռեպերը տեսանկարահանել է իրեն կաթվածի պահին: Կինն այս քայլին դիմել է, որպեսզի ապացուցի բժիշկներին, որ առողջական լուրջ խնդիրներ ունի ու իր վատ ինքնազգացողությունը ոչ մի կապ չունի սթրեսի հետ:

Բանն այն է, որ դեպքից առաջ՝ մի քանի ամիս շարունակ, կինը բողոքել է, որ որոշակի պահերին իր դեմքը քարանում է ու նա չի զգում այն: Սակայն բժիշկները նշել են, որ ոչ մի լուրջ բան չկա և կինը կարող է չանհանգստանալ: 

Վերջին նման նոպան կնոջ մոտ տեղի է ունեցել մեքենա վարելիս: Նա անմիջապես նկարահանել է իր նոպան ու հետո ցույց տվել բժիշկներին: Միայն նկարահանումը նայելուց հետո բժիշկները եկել են այն եզրակացության, որ կինը կաթված է տարել: Նրան անմիջապես հոսպիտալացրել են, այսպիսով՝ փրկելով կյանքը: 

 

Կինը selfie-ի միջոցով ապացուցել է բժիշկներին, որ կաթված է տարել (Տեսանյութ)