Սպասվում է 33-ից 35 աստիճան շոգ
27/06/2014 10:34

Սպասվում է 33-ից 35 աստիճան շոգ

Այսօր և վաղը գիշերը, հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ին երեկոյան ժամերին, 29-ին շրջանների զգալի մասում, 30-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 28-30-ին կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում հունիսի 27-ին, 28-ի գիշերը, 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ի երեկոյան ժամերին, 29-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: 

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +33 +35, երեկոյան +28 +30, գիշերը +15 +17 աստիճան:
 

Սպասվում է 33-ից 35 աստիճան շոգ