Աննա Դավթյան. Այս պահին ամբողջ ուժերս կենտրոնացրել եմ փոքրիկիս վրա
30/06/2014 18:58

Աննա Դավթյան. Այս պահին ամբողջ ուժերս կենտրոնացրել եմ փոքրիկիս վրա

Ինչպես արդեն հայտնի է, դերասանուհի Աննա Դավթյանը վերջերս մայր է դարձել. նա լույս աշխարհ է բերել դուստր, որին անվանակոչել են Ադել: Life.panorama.am-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկը կիսվել է իր զգացումներով և խոսել առաջիկա պլաններից:

«Շնորհակալ եմ Աստծուց այս փոքրիկ հրեշտակի համար: Այս պահին ամբողջ ուժերս կենտրոնացրել եմ փոքրիկիս վրա, նրան առողջ, անհոգ և երջանիկ մանկություն պարգևելու համար»,-ասել է նա:

Life.panorama.am-ի այն հարցին, թե որքան ժամանակ է դերասանուհին պատրաստվում դադար տալ կարիերային, վերջինս պատասխանել է. «Չեմ կարող հաստատ ասել, միայն գիտեմ, որ մայր լինելու մեծագույն արվեստով եմ զբաղվելու»: 

Աննա Դավթյան. Այս պահին ամբողջ ուժերս կենտրոնացրել եմ փոքրիկիս վրա