Դերասան Հովակ Գալոյանին առաջիկայում նոր հեռուստաֆիլմում գլխավոր դեր կխաղա
30/06/2014 20:47

Դերասան Հովակ Գալոյանին առաջիկայում նոր հեռուստաֆիլմում գլխավոր դեր կխաղա

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Հովակ Գալոյանին առաջիկայում կտեսնենք նոր հեռուստաֆիլմի գլխավոր դերում: Life.panorama.am-ի հետ զրույցում նա պատմել է առաջիկա ծրագրերի ու նպատակների մասին, խոսել ենք նաև դերասանի նախասիրություններից:

-Պարոնյանի անվան թատրոնում առաջիկայում ի՞նչ ներկայացում կա, որտեղ հանդես կգաք նաև դուք:

-Սեպտեմբեր ամսին հանդիսատեսի դատին կներկայացվի Գաբրիել Սունդուկյանի պիեսներից մեկը, որը կոչվում է «Էլի մեկ զոհ»:

-Սերիալում կամ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունե՞ք. ձեզ ե՞րբ կտեսնենք էկրաններին:

-Թե՛ գեղարվեստական ֆիլմում, թե ՛ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ ստացել եմ: Կա նաև արդեն նկարահանված հեռուստաֆիլմ, որը բաղկացած է 16 մասից: Գլխավոր դերակատարը ես եմ: Սեպտեմբերին այն կցուցադրվի Հանրային հեռուստաընկերությամբ:

-Դուք հանրությանն առավել հայտնի եք էկրանից. կերպարներից որի՞ հետ են ամենաշատն ասոցացնում ձեզ:

-Մի ժամանակ սերիալում կերտածս կերպարի անունով էին դիմում, բայց արդեն երեք տարի է` ինձ իմ անունով են դիմում:

- Քչերը գիտեն, որ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովակ Գալոյանի թոռն եք. պապիկը հասցրե՞ լ է տեսնել ձեզ այս ոլորտում:

-Այո, նրա ազդեցությունը մեծ է եղել իմ մասնագիտությունն ընտրելու հարցում: Ես մշտապես հետաքրքրվել եմ նրա արվեստով, հետևել նրա աշխատանքին: Տասնվեց տարեկան էի, երբ որոշեցի մուտք գործել այս ոլորտ: Առաջին քննությունս հանձել եմ պապիս մոտ և նոր միայն դիմել Թատերական ինստիտուտ:

 

-Կա՞ մայրաքաղաքին առնչվող մի խնդիր, որը, որպես երևանցու, հուզում է ձեզ:

-Ինձ հետաքրքրում է, թե երբ պետք է վերականգնվեն Հին Երևանի շենքերը, որոնք քանդվեցին, ասում էին, թե Հին Երևանի փողոցը պետք է ստեղծվեր. որտե՞ ղ է այն լինելու և ինչու՞ մինչև հիմա չկա:

-Նախկինում ո՞ վ էր համարվում լավ երևանցի տղա և այսօր` ով:

-Նախկինում թասիբ կար, տղաներն իրար գնահատել գիտեին: Այն ժամանակ «հորս արև» քիչ էին ասում: Վերջերս մի տղայի հանդիպեցի, ով երեք քայլ արեց ու յոթ անգամ հասցրեց ասել. «Հորս արև»:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք. Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետևու՞մ եք:

-Այո, իհարկե: Հիմա երկրպագում եմ Բրազիլիայի հավաքականին, բրազիլական ֆուտբոլը վաղուց եմ սիրում:

-Առաջիկայի ի՞նչ երազանք ունեք, որ կցանկանաք ամեն գնով իրագործել:

-Երազում եմ, որ իմ նախաձեռնությամբ ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմ նկարահանվի, թեկուզ` ռեժիսոր հրավիրվի: Կցանկանայի թիմային աշխատանք տարվեր: Մեկ այլ ֆիլմ նկարահանելու գաղափար էլ ունեմ, այդ մեկը` միստիկ բնույթի: Լավ կլիներ, որ այս երկու գաղափարներն իրագործվեին: