Վաղն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա կանցկացվի
30/06/2014 12:09

Վաղն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա կանցկացվի

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նորից բողոքի ակցիա կանցկացվի: Այս մասին տեղեկանում ենք «Դեմ եմ էլեկտրաէներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան էջից:

«Դու ուզու՞մ ես հերթական անհիմն թանկացումը տեղի ունենա քո իսկ լուռ համաձայնությամբ: Եթե ոչ՝ ապա բարձրաձայնիր բողոքդ: Երեքշաբթի՝ հուլիսի 1-ին, ժամը 10:30 տեղի կունենա բողոքի ակցիա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ, Սարյան 22 (Գլխավոր փոստի շենք): Այդ օրը 11:00-ին տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, հավանաբար կայացվելու է վերջնական որոշում, որի հիմքերը չկան: Մենք պետք է մեր բողոքն արտահայտեք, ճնշումգործադրենք և կանխենք անօրինական որոշման ընդունումը»,- ասվում է խմբի տարածած հաղորդագրությունում: 

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նախորդ ակցիան տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ և ավարտվեց ոստիկանության հետ բախումներով:
 

Վաղն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա կանցկացվի