.jpg)
Մարսելո. «Աստիճանաբար մոտենում ենք չեմպիոնությանը»
Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Մարսելոն խոսել է Չիլիի նկատմամբ տոնած հաղթանակի, աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլ դուրս գալու և հաջորդ փուլի մրցակցի` Կոլումբիայի հավաքականի մասին: Տեղեկացնում է «O Globo»-ն:
«Աշխարհի առաջնությունում հաղթելու համար պետք է զգալ, թե ինչ է տառապանքը: Չիլիի ընտրանու հետ խաղում մենք համբերության դաս ստացանք: Ժուլիո Սեզարը ստիպված էր փրկել մեզ: Նա շատ էր նյարդայնանում, բայց հետո կարողացավ հավաքվել:
Բրազիլիայի հավաքականն այժմ աստիճանաբար մոտենում է չեմպիոնությանը: Էմոցիոնալ տեսանկյունից մենք ուժասպառ ենք եղել: Դա թեսթ էր, որը մեր ընտրանին հաջող անցավ: Նայում էի տրիբունաներին, որտեղ երկրպագուները գոռում էին կամ արտասվում: Հաղթանակը մեծ ուրախություն պարգևեց:
Կոլումբիայի հավաքականը բավական լավ թիմ է, որն ունի բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ: Բայց մենք Բրազիլիան ենք և կամաց-կամաց ավելացնում ենք ճնշումը: Եթե վերհիշենք մրցաշարում մեր առաջին մրցավեճը, ապա հիմա շատ ավելի գեղեցիկ ու վստահ ֆուտբոլ ենք ցուցադրում: Մենք դեռ կխոսենք Սկոլարիի հետ և կհասկանանք, թե էլ ինչպես բարելավվենք մեր խաղը»,- նշել է Մարսելոն: