Մեսսի. «Մունդիալն սկսվում է հենց այս փուլից»
30/06/2014 20:03

Մեսսի. «Մունդիալն սկսվում է հենց այս փուլից»

Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ընդգծել է, որ աշխարհի իսկական առաջնությունը սկսվում է փլեյ-օֆֆ փուլից: Այս մասին տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները:

«Հիանալի է, որ մենք նվաճել ենք 1/8 եզրափակչում հանդես գալու իրավունք: Աշխարհի առաջնությունն իսկապես սկսվում է հենց այս փուլից: Եկեք շքեղ ինչ-որ բան անենք»,- նշել է Մեսսին:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականի մրցակիցը Շվեյցարիայի ընտրանին է: Հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին:
 

Մեսսի. «Մունդիալն սկսվում է հենց այս փուլից»