.jpg)
Նեյմարը շարունակում է ապաքինվել
Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը շարունակում է բուժել վնասվածքը, որն ստացել է աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլի Չիլիի ընտրանու հետ կայացած խաղում:
Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, ձախ ոտքի վնասվածքի պատճառով բրազիլացին կարող է բաց թողնել Կոլումբիայի հետ կայանալիք քառորդ եզրափակիչ փուլի մրցավեճը, որը նախատեսված է հուլիսի 4-ին:
Բրազիլիայի հավաքականի գլխաբոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին հուսով է, որ Նեյմարը կհասցնի վերականգնվել, սակայն ամեն ինչ կախված կլինի վաղը կայանալիք մարզումից: