Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիան արտոնված չէ
30/06/2014 16:21

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիան արտոնված չէ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա կանցկացվի:

Սակայն, ինչպես պարզ է դառնում, ակցիայի կազմակերպիչները քաղաքապետարան չեն դիմել` իրենց հավաքի մասին իրազեկելու և արտոնություն ստանալու համար:

Aysor.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանն ասաց, որ հավաքների, երթերի պաշտոնական դիմումները և դրանց վերաբերյալ քաղաքապետարանի պատասխանը դրվում է քաղաքապետարանի կայքի համապատասխան` «Հանրային հավաք» բաժնում.

«Եթե այդ հավաքի մասին որևէ բան տեղադրված չէ, ուրեմն չեն դիմել»:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիան արտոնված չէ