.jpg)
Բելառուսը կվերանայի Հայաստանին վաճառվող տրակտորների գինը
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հանդիպում ունեցավ Հայաստանում Բելառուսի Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի և Մինսկի տրակտորների գործարանի պատասխանատու պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկվել են լիզինգային տարբերակով և անհամեմատ ցածր՝ 4 տոկոս տոկոսադրույքով, մարզի ագրոտնտեսությունների կողմից МТЗ-82.1 մակնիշի տրակտորների ձեռքբերմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ներկայացնելով մարզում գյուղտեխնիկայի իրական պահանջարկը և առկա հնարավորությունները՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկել էբելառուսական կողմին վերանայել առաջարկվող գնային և վարկավորման պայմանները:
Կողմերը համաձայնության եկան կանխավճարը 20 տոկոսի փոխարեն 15 տոկոս սահմանելու և վարկի մարման ժամկետը 5 տարի նախատեսելու հետ կապված հարցերի շուրջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև գործարանի տնօրինության հետ քննարկել և վերանայել տրակտորների ձեռք բերման համար առաջարկվող գինը, այն է՝ 15 հազար 935 ԱՄՆ դոլլար: