.jpg)
Բենտու. «Ռոնալդուն ավելի օգտակար է եզրում»
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն մեկնաբանել է Քրիշտիանու Ռոնալդուին հարձակման կենտրոնում չօգտագործելու իր որոշումը:
Մրցաշարի ընթացքում վնասվածքներ ստացան թիմի երկու կենտրոնական հարձակվողները` Ուգու Ալմեյդան և Էլդեր Պոշտիգան: Շատերը ենթադրում էին, որ այդ դիրքը կզբաղեցնի Քրիշտիանու Ռոնալդուն, սակայն Բենտուն գերադասեց նրան օգտագործել եզրում:
«Երբեք չեմ մտածել Ռոնալդուին հարձակման սուր ծայրում դիրքավորելու մասին: Ոչ աշխարհի առաջնությունում մեր ելույթների սկզբում, ոչ վերջում,- Բենտուի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Չեմ կարծում, որ դա ամենահարմար դիրքն է նրա համար: Այնտեղ Քրիշտիանուն իրեն հարմարավետ չի զգում, ուստի իմաստ չունի նրան առաջ մղել: Կարծում եմ` նա շատ օգտակար է եզրային կիսապաշտպանի դիրքում»:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը: