Սարյանում քաղաքացիների վնասվածքներ ստանալու առթիվ հարուցվել է քրեական գործ
01/07/2014 17:45

Սարյանում քաղաքացիների վնասվածքներ ստանալու առթիվ հարուցվել է քրեական գործ

Մի խումբ քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:

Մի խումբ քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսի 23-ին Երևանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում մասնակցել են բողոքի ակցիային, որի ժամանակ նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնության արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:

Նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նաև, որ 2014 թվականի հունիսի 23-ին Երևանի տարբեր բժշկական հաստատություններ բուժօգնության են դիմել քաղաքացիներ, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը Երևանի Սարյան փողոցում իրականացված բողոքի ակցիայի ժամանակ` նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանների կողմից կիրառված բռնությունների արդյունքում:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նախորդող հրապարակումներ՝ Ցույցի ժամանակ հոսպիտալացված Արա Կարագյոզյանի վիճակը կայուն է

Ոստիկանություն է բերվել 27 քաղաքացի

 

Սարյանում քաղաքացիների վնասվածքներ ստանալու առթիվ հարուցվել է քրեական գործ