.jpg)
14-ամյա տղային ու նրա մայրիկին մեր օգնությունն է պետք
«Օգնենք կարիքավոր ընտանիքներին» Facebook-յան էջն անդրադարձել է ևս մեկ կարիքավոր ընտանիքի, որին անհրաժեշտ է մեր օգնությունը:
.jpg)
«Ձեզ ենք ներկայացնում ահավոր պատմություն, ավելի ճիշտ՝ ահավոր սոցիալական վիճակ: Նկարում պատկերված կինը՝ տիկին Անահիտն է, նա իր 14-ամյա տղայի հետ միասին բնակվում է Երևանի Սիլիկան թաղամասի ծայրամասում գտնվող լքված հողակտորում տեղադրված մի տնակում: Չկան ո՛չ կոմունալ հարմարություններ, ո՛չ ջուր, ո՛չ տարրական պայմաններ: Տիկին Անահիտն ունի կրծքագեղձի ուռուցք նաև երիկամների ու աղիքների խնդիր: Չնայած այս ամենին՝ նա ձեռագործ աշխատանքներ է կատարում և եթե ի վիճակի է լինում դուրս գալու, Վերնիսաժում վաճառում է: Տիկին Անահիտը և իր տղան ապրում են ընդամենը 22.000 դրամ նպաստով ու տիկին Անահիտի վաճառած ձեռագործներով: Արմանը՝ տղան, շարժիչագործի մոտ արհեստ է սովորում և միակ բանը, որ մեզանից խնդրեց, դա ключ-ների հավաքածուն է, որպեսզի կարողանա նաև պրակտիկ աշխատել: Այս ընտանիքն ամեն ինչի կարիք ունի, թե՛ հագուստի, թե՛ սնունդի, թե՛ կենցաղային իրերի, թե՛ գումարի և թե՛ ուշադրության ու հոգատարության: Միասին շատ ու շատ բաներ կարող ենք անել նրանց համար: Հարցերի կամ առաջարկների դեպքում անձնական նամակով գրեք Սոնա Ռոբերտսին »,- գրում է էջը:
.jpg)