.jpg)
01/07/2014 20:13
Կեշին հրաժարական է տվել
Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվեն Կեշին հրաժարական է տվել:
«Կարծում եմ` եկել է ընտանիք վերադառնալու, մի քիչ հանգստանալու ժամանակը, որից հետո կանցնեմ նոր փորձության միջով,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Կեշին:- Նիգերիայի հավաքականը գլխավորելը մեծ պատիվ է: Ես հաճույք եմ ստացել իմ թիմի յուրաքանչյուր խաղից: Սակայն եկել է հրաժեշտ տալու ժամանակը»: