Ներկայացվել են ՀՀ և Մինսկի խմբի ջանքերը՝ ուղղված ԼՂ խնդրի կարգավորմանը
01/07/2014 19:45

Ներկայացվել են ՀՀ և Մինսկի խմբի ջանքերը՝ ուղղված ԼՂ խնդրի կարգավորմանը

Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարած այցելության արդյունքները, քննարկվել ԵԱՀԿ օրակարգային հարցերը, անդրադարձ կատարվել ԵԱՀԿ տարածաշրջանում և անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներին:

Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման օրակարգում են եղել ԵԱՀԿ տարածաշրջանում առկա խնդիրները, դրանց հանգուցալուծման ուղիները և այդ գործընթացներում ԵԱՀԿ դերակատարությունը: 

Ներկայացվել են ՀՀ և Մինսկի խմբի ջանքերը՝ ուղղված ԼՂ խնդրի կարգավորմանը