.jpg)
Ժոզե Մոուրինյո. «Սովորաբար ֆավորիտները լավ են գործում վերջին փուլերում»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է աշխարհի առաջնության վճռորոշ փուլից իր ակնկալիքներով:
«Եթե կիսաեզրափակչում խաղան Արգենտինայի, Գերմանիայի, Հոլանդիայի ու Բրազիլիայի հավաքականները, ոչ մի անակնկալ չի լինի: Սակայն ես կգերադասեի կիսաեզրափակչում տեսնել քառորդ եզրափակչի հետնապահներից մեկին:
Սովորաբար ֆավորիտները լավ են գործում նման փուլերի ճնշման պայմաններում: Ահա թե ինչու է Գերմանիայի ընտրանին վերջին խոշոր մրցաշարերում հասնում ամենավերջին փուլերին: Նրանք, իրոք, ունեն տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր ոչնչից չեն վախենում մրցաշարի վերջին փուլերում»,- շեշտել է Մոուրինյոն: