Նեյմարը կհասցնի շարք վերադառնալ
01/07/2014 18:04

Նեյմարը կհասցնի շարք վերադառնալ

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը վերականգնվել է վնասվածքից, որը նա ստացել էր Չիլիի հավաքականի հետ խաղում: Բրազիլացիները 1/8 եզրափակչում չիլիացիների արգելքը հաղթահարեցին միայն 11 մետրանոցների հարվածաշարում: Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարեց, որ իր թիմի առաջատա ֆուտբոլիստ Նեյմարը հանդիպման մեծ մասում ստիպված էր խաղալ ազդրի վնասվածքով: Խոսվում էր, որ վերականգնման համար կպահանջվի 5-6 ամիս:

«Նեյմարի ազդրը կարգին վիճակում է: Ավելի շատ անհանգստացնում է ֆուտբոլիստի ծունկը: Նա կարող է որոշ ժամանակ հանգստանալ, եթե բժիշկը հաստատի դրա անհրաժեշտությունը: Բայց առաջիկա հանդիպումից առաջ նա շարքում կլինի»,- նշել է բրազիլական ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի քարտուղար Ռոդրիգո Պայվան:

Նեյմարը կհասցնի շարք վերադառնալ