.jpg)
Ռակիտիչ. «Որոշել եմ նոր մարտահրավեր ունենալ իմ կարիերայում»
«Բարսելոնի» նորեկ Իվան Ռակիտիչը շփվել է լրագրողների հետ:
Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը «Սևիլիայից» է տեղափոխվել «Բարսելոն»` 20 մլն եվրոյով: Այն բանից հետո, երբ նրա թիմը դուրս մնաց աշխարհի առաջնությունից, Ռակիտիչը բժշկական հետազոտության է ենթարկվել ու իր ստորագրությունը դրել հնգամյա պայմանագրի տակ:
«Ես ինչ-որ մեկին փոխարինելու համար չեմ «Բարսելոն» եկել: Պատրաստվում եմ կարևոր օղակ դառնալ թիմում և օգուտ տալ նրան բոլոր մրցաշարերում,- ասել է Ռակիտիչն ակումբի պաշտոնական կայքի թղթակցին:- Ինչ վերաբերում է «Սևիլիային», այն միշտ իմ սրտում կլինի: Լավ եմ մտածել և որոշել եմ նոր մարտահրավեր ունենալ իմ կարիերայում: Ուզում եմ պայքարել մրցանակների համար»: