Դիվերսիայի փորձ՝ Տավուշում. Հակառակորդը հետ է շպրտվել
01/07/2014 16:49

Դիվերսիայի փորձ՝ Տավուշում. Հակառակորդը հետ է շպրտվել

Քիչ առաջ Տավուշի մարզում հակառակորդը դիվերսիոն գործողության փորձ է արել: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր ու վիրավորներ չունենք: Հակառակորդի առաջխաղացումը հայ դիրքապահների կողմից նկատվել է ու նրանք հետ են շպրտվել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ Aysor.am-ի տեղեկություններով՝ դիվերսիայի փորձը կատարվել է Մեհրաբի ուղղությամբ՝ անտառածածկ հատվածում:  

Դիվերսիայի փորձ՝ Տավուշում. Հակառակորդը հետ է շպրտվել