Ավելի շատ խոսելաժամանակ և ինտերնետ՝ «Խոսում է քաղաքի» բաժանորդների համար
01/07/2014 19:34

Ավելի շատ խոսելաժամանակ և ինտերնետ՝ «Խոսում է քաղաքի» բաժանորդների համար

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի I տարբերակի բաժանորդները ստանում են 3000 ներցանցային րոպե՝ նախկին 1500-ին փոխարեն և 1500 ՄԲ ինտերնետ՝ նախկին 300-ի փոխարեն, միևնույն ամսավճարի դիմաց: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից:

Այս հետվճարային սակագնային պլանն անհատներին ու փոքր ձեռնարկություններին առաջարկում է հաղորդակցման ծախսերը վերահսկելու մատչելի տարբերակ: Ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է ներառված ծառայությունների մի ամբողջ փաթեթ, որը կարելի ընտրել` ելնելով հաղորդակցման պահանջներից:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
 

Ավելի շատ խոսելաժամանակ և ինտերնետ՝ «Խոսում է քաղաքի» բաժանորդների համար