Երևանում ցերեկը սպասվում է +33 +35 աստիճան տաքություն
01/07/2014 10:06

Երևանում ցերեկը սպասվում է +33 +35 աստիճան տաքություն

Այսօր սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-5-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանա կ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 2-3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Հուլիսի 4-5-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +33 +35, երեկոյան +29 +31, գիշերը +16 +18 աստիճան:

Երևանում ցերեկը սպասվում է +33 +35 աստիճան տաքություն