«Պետք չէ քառյակի պահանջներին Քրիստոսի պատվիրանների կարգավիճակ տալ»
02/07/2014 13:41

«Պետք չէ քառյակի պահանջներին Քրիստոսի պատվիրանների կարգավիճակ տալ»

Քառյակի առաջ քաշած 12 կետերը պահանջներ են, որոնք մեր բակի հավաքարարն էլ է առաջ քաշում: Դա մեր ժողովրդի ցանկացած հատվածի պահանջների մի մասն է՝ թղթին տրված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյաննէ ավելացնելով.

«Պետք է խուսափել քառյակի 12 կետերին Քրիստոսի պատվիրանների կարգավիճակ տալուց»:

Միաժամանակ, Ալեքսանդր Արզումյանը նշեց, որ քառյակում կան ուժեր, որոնք համոզված են՝ առանց Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի Հայաստանն անհնար է հանել այս վիճակից:

«Թե որքանո՞վ է սա համապատասխանում 12 «պատվիրաններում» նշված մտքերին, դա արդեն մարդիկ պետք է դատեն»,- ավելացրեց պատգամավորը:
 

«Պետք չէ քառյակի պահանջներին Քրիստոսի պատվիրանների կարգավիճակ տալ»