.jpg)
02/07/2014 11:46
Հրդեհ` Շիրակի մարզի ալրաղացներից մեկում. Այրվում է 1տ հացահատիկ
Այս գիշեր ժամը 03.46-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղում այրվում է ալրաղաց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են ալրաղացի փայտյա տանիքը 175քմ, մոտ 1տ ացահատիկ և անասնակեր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: