.jpg)
Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու պայամնագիրը կստորագրի հոկտեմբերին. Իդրիսով
Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը կարող է ստորագրվել այս տարվա հոկտեմբերին: Այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովը: Այս մասին հաղորդում է «Интерфакс-Казахстан»-ը:
«Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, կկայանա հոկտեմբեր ամսին Մինսկում` Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ»,- այս մասին գրել է Երլան Իդրիսովը՝ Twitter-հեռարձակման շրջանակներում պատասխանելով օգտատիրոջ հարցին: