.jpg)
«Հաստատվում է առաջընթացը խոչընդոտելու Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը»
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Արցախ-Ադրբեջան շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրմանն ուղղված Բաքվի նպատակային սադրանքները և Ադրբեջանի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ հռետորաբանությունն ու բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրող հայտարարությունները, ևս մեկ անգամ փաստում են բանակցություններում առաջընթացը խոչընդոտելու Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը։