Խոսեպ Բարտոմեու. «Խավին ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունի»
02/07/2014 20:35

Խոսեպ Բարտոմեու. «Խավին ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունի»

«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել կիսապաշտպան Խավիի ցանկացած որոշումը: Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն այս ամռանը կարող է հեռանալ Կատալոնիայից:

«Խավին իր ապագայի վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունի, և ես հարգանքով կվերաբերվեմ նրա որոշմանը: Նա ակումբի պատմության ամենահաջողակ ֆուտբոլիստն է»,- ասել է Բարտոմեուն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Խավիի ծառայություններով հետաքրքրված են «Ալ Արաբին» ու «Նյու Յորք Սիթին»:

Խոսեպ Բարտոմեու. «Խավին ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունի»