Անչափահաս աղջիկը սուտ հաղորդում է տվել, որ իրեն բռնաբարել են
02/07/2014 19:31

Անչափահաս աղջիկը սուտ հաղորդում է տվել, որ իրեն բռնաբարել են

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան անչափահաս Գայանե Հովակիմյանին (անունը փոխված է) մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 6 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Գայանե Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ նոյեմբերի 27-ին լինելով անչափահաս կատարել է սուտ մատնություն՝ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին տալով կեղծ տեղեկատվություն,որ ՇՄ Սառնաղբյուր գյուղի բնակիչ Հ. Եկմալյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Գործի նյութերի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ անչափահաս Գայանե Հովակիմյանը իրեն մեղավոր է ճանաչել և հայտնել է, որ 27.11.2013թ Երեւան քաղաքի Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Գյումրի քաղաքի «Երազանք» մարզաառողջարանային համալիրի հյուրանոցում, Հովհաննես Եկմալյանը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, քանի որ վախեցել է իր հարազատներից , որ կարող են իրեն չներեն, չհասկական, և հետագայում իր հետ չբնակվեն, իրականում Հովհաննես Եկմալյանը իրեն չի բռնաբարել, ինքն իր կամքով է սեռական հարաբերություն ունեցել Հովհաննես Եկմալյանի հետ և զղջում է, որ առանց հետևանքները գիտակցելու նման հաղորդում է տվել: Իսկ հաղորդման վերաբերյալ հարուցված քրեական գործով հարցաքննվելիս հայտնել է, որ 2013թ նոյեմբերի 24-ին, Երևան քաղաքից եկել է Գյումրի, իրենց ընտանիքին մտերիմ՝ Ս. Շ.-ին հյուր: Նույն օրը ժամը 22:30-ի սահմաներում Ս. Շ.-ի ծանոթներ՝ Հովհաննես Եկմալյանի, Պարգև Գևորգյանի հետ միասին վերջինս «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Գյումրի քաղաքի «Գարտ» համալիրի գիշերային ակումբ, որտեղ Պարգև Գևորգյանը և Հովհաննես Եկմալյանը պատվիրել են գարեջուր, շամպայն, սուրճ, հյութ:

Գիշերային ակումբում զվարճացել են մինչև 2013թ նոյեմբերի 25-ի ժամը 04-ը, որից հետո Պարգև Գևորգյանը իրեն և Հովհանես Եկմալյանին տարել է Գյումրի քաղաքի «Երազանք» մարզաառոջարանային համալիրի հյուրանոց, որտեղ Հովհաննես Եկմալյանը առանց սենյակի լույսը հագցնելու նստել է տեղաշորին իր կողքին և սկսել է համբուրել իրեն: Ընթացքում հանել է իրենց հագուստները, որից հետո Հովհաննես Եկմալյանը իրեն պառկեցրել է տեղաշորի վրա, չի դիմադրել, քանի որ հասկացել է, որ Հովհաննես Եկմալյանը իրեն սիրում է և վերջինս իր համար համակրելի է:

Այդ պատճառով նրա հետ չի կռվել, չի գոռացել, չի փախել սենյակից և իր կամքով տրվել է նրան: Կուսությունը խախտվել է այդ օրը, այդ գիշեր իրենց միջև տեղի է ունեցել 4 անգամ սեռական հարաբերություն, իսկ սրունքի քերծվածքը առաջացել է սափրվելու ժամանակ:

Վկա՝ Հովհաննես Եկմալյանը ցուցմունք է տվել, որ 2013թ նոյեմբերի 24-ին Ռոմելա Ամիրջանյանը Երևան քաղաքից եկել է Գյումրի Ս. Շ.-ին հյուր:

Նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում Ս. Շ.-ի, Գայանե Հովակիմյան, Պարգև Գևորգյանի հետ միասին վերջինիս Օպել մակնիշի ավտոմեքենայով գնացել են Գյումրի քաղաքի «Գարտ» համալիրի գիշերային ակումբ, որտեղ ինքը և Պարգև Գևորգյանը պատվիրել են գարեջուր, շամպայն, սուրճ, հյութ, ընդեղեն:

Գիշերային ակումբում զվարճացել են մինչև 2013թ նոյեմբերի 25-ի ժամը 04-ը, որից հետո Պարգև Գևորգյանը իրեն և Գայանե Հովակիմյանին տարել է Գյումրի քաղաքի «Երազանք» մարզաառողջարանային համալիր հյուրանոց, որտեղ ժամը 05-ի սահմաններում Գայանե Հովակիմյանի համաձայնությամբ նրա հետ 4 անգամ ունեցել է սեռական հարաբերություն և վերջինս կույս է եղել: Ինքը բռնություն չի գործադրել, չի սպառնացել, մարմնական վնասվածքներ չի պատճառել Գայանե Հովակիմյանին, վերջինս իր հագուստները հանել է ինքնակամ:

Անչափահաս աղջիկը սուտ հաղորդում է տվել, որ իրեն բռնաբարել են