Դի Մարիան այնքան էլ մեծ ցանկություն չունի` մնալու «Ռեալում»
02/07/2014 17:31

Դի Մարիան այնքան էլ մեծ ցանկություն չունի` մնալու «Ռեալում»

Անխել դի Մարիան իրեն գնահատված չի զգում «Արքայական թիմում», ուստի մտածում է մթնոլորտը փոխելու մասին: «Marca»-ի տեղեկությունների համաձայն` արգենտինացի կիսապաշտպանն ուզում է, որ արժանիորեն գնահատեն իր ելույթը նախորդ մրցաշրջանում: Իհարկե, խոսքն աշխատավարձի բարձրացման մասին է: Բայց, դատելով ամեն ինչից, Դի Մարիան հասկանում է, որ աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, ուստի այնքան էլ մեծ ցանկություն չունի` մնալու «Ռեալում»:

Թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, ի դեպ, այլ կարծիք ունի: Նա հույս է տածում, որ Դի Մարիան, այնուամենայնիվ, կմնա, մշտական կապ է պահպանում ֆուտբոլիստի հետ նույնիսկ աշխարհի առաջնության ժամանակ: Մարզիչը խոստովանում է, որ արգենտինացու դերը թիմի վերջին հաջողություններում շատ մեծ է, այդ իսկ պատճառով չի ուզում բաժանվել նրանից:

Հաղորդվում է, որ Անխել Դի Մարիայի տրանսֆերային մոտավոր արժեքը կազմում է 50 մլն եվրո:

Դի Մարիան այնքան էլ մեծ ցանկություն չունի` մնալու «Ռեալում»