Թմրավաճառը պատմել է Անջելինա Ջոլիի կախվածության մասին
02/07/2014 17:22

Թմրավաճառը պատմել է Անջելինա Ջոլիի կախվածության մասին

Շատ հոլիվուդյան դերասաններ իրենց կարիերայի սկզբում չարաշահել են ալկոհոլը կամ թմրանյութը: 1990-ականներին դերասանուհի Անջելինա Ջոլին խնդիրներ է ունեցել թմրանյութերի հետ կապված: Այդ ժամանակ նա հանդիպել է դերասան Բիլլի Տորնտոնի հետ, ով հետագայում դարձավ նրա ամուսինը:

«Նա մշտապես օգտագործում էր հերոին ու կոկային»,-լրատվամիջոցներին պատմել է 68-ամյա Ֆրանկլին Մեյերը, ով պնդել է, որ այդ տարիներին դերասանուհին հենց իրենից է գնել թմրանյութ:

«Էնջին իմ հաճախորդն էր մի քանի տարի շարունակ»,-ասել է Մեյերը՝ նշելով, որ նույնիսկ տեսագրություն ունի:

«Ես նրան թմրանյութ տվեցի, նա ինձ՝ որոշակի գումար: Նա տանջված տեսք ուներ, ձեռքերին ներարկումների բազմաթիվ հետքեր կային»,-ասել է Մեյերը:

Թմրավաճառը նաև նշել է, թե Ջոլին պատմել է Բիլլի Տորնտոնի հետ ունեցած հարաբերությունների մասին. «Ես վստահ եմ, որ մինչ օրս նա մտածում է Բիլիի մասին և եթե ես Բրեդ Փիթը լինեի, ապա սա ինձ դուր չէր գա»,-ասել է Ֆրանկլին Մեյերը:

 

Թմրավաճառը պատմել է Անջելինա Ջոլիի կախվածության մասին