Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է մարզական լրագրողներին
02/07/2014 12:20

Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է մարզական լրագրողներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է մարզական լրագրողներին մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա առթիվ:

«Հարգելի մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական բեղմնավոր աշխատանք, մասնագիտական վերելքներ և, իհարկե, անձնական երջանկություն:

Ինչպես մարզաշխարհի հետ առնչվող յուրաքանչյուր անձ, այնպես էլ մենք բոլորս ունենք մի մեծ միասնական հետաքրքրություն. դա սպորտն է և ֆիզիկական կուլտուրան: Մենք միասնաբար մեր աշխատանքով ձգտում ենք անել հնարավոր ամեն ինչ այդ ոլորտի զարգացմանը նպաստելու համար, ես` որպես մեր երկրի գործադիր իշխանության անդամ, դուք` որպես չորրորդ իշխանությաններկայացուցիչներ:

Հարգելի բարեկամներ, մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ և ակնկալում ձեր անաչառ վերաբերմունքը մարզաշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանելու ժամանակ»,- նախարարի ուղերձը մեջբերել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է մարզական լրագրողներին