Մարզահամերգային համալիրը արդեն 4-րդ անգամ հանվել է աճուրդի
02/07/2014 18:16

Մարզահամերգային համալիրը արդեն 4-րդ անգամ հանվել է աճուրդի

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը արդեն 4-րդ անգամ հանվել է աճուրդի: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքից:

Աճուրդը մեկնարկել է այսօր՝ հուլիսի 2-ին ժամը 13:00-ից և կտևի մինչև հուլիսի 14-ը ժամը 13:00-ը: Մեկնարկային գինը 14 106 150 000.0 դրամ է:

Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը ու Հայաստանի կառավարությունը դատական վեճի մեջ գտնվելու ընթացքում ԴԱՀԿ-ը աճուրդի էր հանել համալիրը: Պատճառը ընկերության պարտքի մարումն է ՀՀ կառավարությանը: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս որոշումը օրինական էր ճանաչել, ինչից հետո էլ համալիրի ներկայացուցիչները վերաքննիչ բողոք էին ներկայացրել:

Նախորդող հրապարակում՝ ԴԱՀԿ-ը մանրամասնում է համալիրի վաճառքի մասին տեղեկությունները

Մկրտիչ Մինասյան. Մարզահամերգային համալիրը աճուրդի հանելը նորմալ երևույթ է

Համալիրն ընդդեմ ԴԱՀԿ-ի գործով դատ. Փաստաբանը հրաժարվել է մասնակցել նիստին

 

Մարզահամերգային համալիրը արդեն 4-րդ անգամ հանվել է աճուրդի