Ռաուլ. «Ֆրանսիայի հավաքականը սոլիդ տեսք ունի»
02/07/2014 18:45

Ռաուլ. «Ֆրանսիայի հավաքականը սոլիդ տեսք ունի»

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը կարծում է, որ Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի Ֆրանսիա-Գերմանիա խաղն անչափ հետաքրքիր է լինելու: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

«Ֆրանսիայի հավաքականը բավական սոլիդ տեսք ունի: Թիմում հանդես են գալիս բավական ուժեղ կիսապաշտպաններ՝ Պոլ Պոգբան, Բլեզ Մաթյուիդին, Յոհան Կաբայը:

Ինչ վերաբերում է գերմանացիներին, ապա Ալժիրի ընտրանու հետ խաղում առանձնացավ Մանուել Նոյերը: Վերջին ժամանակներում աշխարհի առաջնությունում ես քիչ դարպասապահների եմ տեսել, ովքեր իրենց այդքան ազատ են զգում»,- նշել է Ռաուլը:
 

Ռաուլ. «Ֆրանսիայի հավաքականը սոլիդ տեսք ունի»