Ռոբեն. «Կոստա Ռիկայի հավաքականը բարդ մրցակից է»
02/07/2014 19:17

Ռոբեն. «Կոստա Ռիկայի հավաքականը բարդ մրցակից է»

Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Արիեն Ռոբենն աշխարհի առաջնության Կոստա Ռիկայի ընտրանու հետ խաղից առաջ նշել է, որ շատ լուրջ է վերաբերվում մրցակցին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Կոստա Ռիկայի հավաքականը բավական բարդ մրցակից է: Հակառակ դեպքում այդ թիմը չէր հայտնվի քառորդ եզրափակչում՝ դուրս գալով մի խմբից, որում ընդգրկված էին Որուգվայի, Իտալիայի և Անգլիայի հավաքականները: Հասկանում ենք, որ մեզ դժվար դիմակայություն է սպասվում»,- նշել է Ռոբենը:
 

Ռոբեն. «Կոստա Ռիկայի հավաքականը բարդ մրցակից է»