«Ամուսինս ինձ սովորեցրել է սիրել ամեն ավելացած կնճիռս». Զառա Արամյան
02/07/2014 18:54

«Ամուսինս ինձ սովորեցրել է սիրել ամեն ավելացած կնճիռս». Զառա Արամյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը երեկ տոնել է իր ծննդյան օրը, նրան կեսգիշերն անց առաջինը շնորհավորել է, ինչպես ինքն է ասում, «երջանկության եռյակը»՝ ամուսինը, դուստրն ու որդին: Life.panorama.am-ին Զառան պատմեց, որ այդ պահին հրաշքի պես մի բան է կատարվել, որը շատ է ուրախացրել բոլորին.



«Հենց ընտանիքիս անդամներն ինձ շնորհավորեցին, դրսում ինչ-որ առիթով հրավառություն սկսվեց, և մենք բոլորս շատ ոգևորվեցինք. դա հաճելի պատահականություն էր»,- ասաց նա:

Դերասանուհուն հատկապես ուրախացրել է այն հանգամանքը, որ ով իրեն շնորհավորել է, նույն բովանդակությամբ մաղթանք է հղել.

«Բոլորն ասում էին՝ այն էներգիան, որ դու ես փոխանցում մարդկանց, թող քեզ վերադառնա, որ էլի հետ տաս մեզ: Դա նշանակում է, որ ճիշտ եմ ապրում և իմ առաքելություններից մեկը՝ մարդկանց ժպիտ պարգևելը, իրականություն եմ դարձնում»,- մեկնաբանեց նա:

 

Արդեն 44-ամյա հաղորդավարուհին «ծանր չի տանում» մեծանալու հանգամանքը. եթե 20 տարեկանից հետո նա ամեն անգամ իր ծննդյան օրը մտահոգվում էր, ապա այժմ՝ ոչ.

«Ամուսինս ինձ սովորեցրել է սիրել ամեն օրը, իմ ամեն ավելացած կնճիռը»,-եզրափակեց նա: 

«Ամուսինս ինձ սովորեցրել է սիրել ամեն ավելացած կնճիռս». Զառա Արամյան