Ռուսաստանցիների մեծամասնությունը ցանկանում է տեսնել ՀՀ-ին ԵՏՄ-ի կազմում
03/07/2014 17:28

Ռուսաստանցիների մեծամասնությունը ցանկանում է տեսնել ՀՀ-ին ԵՏՄ-ի կազմում

Հասարակական կարծիքի ուսումնասիրությունների համառուսաստանյան կենտրոնի իրականացրած հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 45%-ը ցանկանում է տեսնել Հայաստանին Եվրասիական տնտեսական միության կազմում:

Regnum-ի փոխանցմամբ՝ Եվրասիական միությունում Ադրբեջանին ցանկանում է տեսնել հարցվածների 23%-ը, իսկ Ղրղզստանին և Մոլդովային՝ 20%-ը:

Հարցումների համաձայն՝ Ուբզեկստանին միություն հրավիրելու կողմնակիցների 17%-ն են, Տաջիկստանին և Վրաստանին՝ 14%:

Ռուսաստանցիների 70%-ը դրական է վերաբերվում Եվրասիական միության ստեղծմանը և միայն 4% է դեմ այդ միությանը:
 

Ռուսաստանցիների մեծամասնությունը ցանկանում է տեսնել ՀՀ-ին ԵՏՄ-ի կազմում