Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
03/07/2014 20:00

Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաստաթուղթ է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Նախագահի մամլո ծառայությունից:

Դրանք են.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։
 

Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել