.jpg)
Դավիթ Ամալյանն աշնանը հանդես կգա մենահամերգով
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը նախապատրաստվում է աշնանը կայանալիք իր մենահամերգին: Life.panorama.am-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ այն տեղի կունենա սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Երգիչը ելույթ կունենա իր փոքր խմբով:
«Շատ նոր երգեր ունեմ, համերգի ժամանակ էլ կլինեն պրեմիերաներ, մեծ մասամբ հենց այդ երգերի համար է, որ հանդես կգամ մենահամերգով»,-ընդգծել է Դավիթ Ամալյանը՝ հավելելով, որ դրանց հեղինակը հենց ինքն է: