.jpg)
Դունգա. «Բարսելոնը» խանգարում է Նեյմարին»
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դունգան խոսել է Նեյմարի մասին` նշելով, որ նրա խաղն ընտրանու կազմում ավելի տպավորիչ է, քան կատալոնյան թիմում: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Նեյմարը շատ կարևոր ֆուտբոլիստ է Բրազիլիայի հավաքականի համար: Նա հիանալի է խաղում և գոլեր է խփում: Նման կարգի խաղացողների համար կարևոր է ոչ միայն նպաստավոր պահեր ստեղծելը, այլև դրանք ավարտին հասցնելը:
Նեյմարի հավաքականի ու ակումբի միջև տարբերությունը մեծ է: Նա սիրում է գնդակ պահել, շարժվել առաջ, իսկ «Բարսան» դավանում է մեկ հպումով ֆուտբոլ և խանգարում է Նեյմարին: Այդ իսկ պատճառով կատալոնյան թիմի կազմում բրազիլացին մեկն է բոլորից, իսկ հավաքականում նա լիդեր է, ստանում է ազատություն և կարողանում է ցուցադրել իր կարողությունները»,- նշել է Դունգան: