Լյով. «Օդափոխիչների պատճառով իմ սաները հիվանդացել են»
03/07/2014 18:45

Լյով. «Օդափոխիչների պատճառով իմ սաները հիվանդացել են»

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի Ֆրանսիայի ընտրանու հետ հուլիսի 4-ին կայանալիք հանդիպման նախաշեմին իր ընտրանու միանգամից 7 ֆուտբոլիստներ հիվանդացել են: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Միանգամից 7 ֆուտբոլիստներ կոկորդի ուժեղ ցավեր ունեն: Պատճառն անընդմեջ տեղափոխություններն են ու ջերմաստիճանի տատանումները, ինչպես նաև օդափոխիչները: Դեռևս չեմ ուզում շտապել ու հայտարարություններ անել, սակայն մենք հիշում ենք Հյումելսի դեպքը, երբ նրա ինքնազգացողությունը 2 օրվա ընթացքում վատացավ»,- նշել է Լյովը:
 

Լյով. «Օդափոխիչների պատճառով իմ սաները հիվանդացել են»