«Թուրքայի նախագահական ընտրությունները չեն ազդի ՀՀ-ի հետ հարաբերության վրա»
03/07/2014 15:27

«Թուրքայի նախագահական ընտրությունները չեն ազդի ՀՀ-ի հետ հարաբերության վրա»

Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների միակ առանձնահատկությունը այն է, որ նախագահին ընտրելու է ոչ թե խորհրդարանը, այլ ժողովուրդը, իսկ մինչև 1980 թ. այդ պաշտոնը զբաղեցնում էին պաշտոնաթող գեներալները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նշենք, որ այսօր Թուրքիայի նախագահական ընտրությունների վերջնաժամկետն է, և երեք թեկնածու է գրանցվել` Ռեջեփ Թայիփ Էրդողան, Սելահադին Դեմիլթաշ և Էքմելեդդի Իհսանօղլու:

«Այս նախագահական ընտրություններում թեև հոլովվում էր Աբդուլահ Գյուլի անունը, սակայն նա արդեն զիջել է Էրդողանին»,-ասաց թուրքագետը:

Թուրքագետը ասաց, որ նախագահի թեկնածու Ռ. Էրդողանը գիտի իր ընտրազանգվածի պահանջները և կհաղթի առաջին իսկ փուլով: 

«Եթե Էրդողանը դառնա նախագահ, ապա նա կնշանակի թույլ վարչապետ և երկիրը կանցնի նախագահական համակարգի»,-ասաց նա: 

Հարցին՝ ինչ կերպով կանդրադառնան Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները հայ-թուրքական հարաբերությունների վրա, թուրքագետը պատասխանեց, որ լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ, քանի որ Հայաստանի հետ հարաբերությունները նրանք ներքին խնդիր են դիտում և որոշակի քաղաքականություն է իրականացվում, որը կապված չէ նախագահի կամ կառավարության փոփոխության հետ:

 

«Թուրքայի նախագահական ընտրությունները չեն ազդի ՀՀ-ի հետ հարաբերության վրա»