.jpg)
Նաիրի Հունանյանին վիրահատել են
Ժամը 17:00-ի սահմաններում դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից:
Այս մասին Facebook-յան իր էջում նաև գրառում է կատարել ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ վիրահատությունը հաջող է անցել:
Նաիրի Հունանյանը հուլիսի 2-ին առողջական գանգատներ է ունեցել: Այլ մանրամասներ նա չի գրել:
Հիշեցնենք, որ 1999-ի հեկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել են Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարել 8 հոգու: