.jpg)
Արիգո Սակի. «Դել Բոսկեին հեռացնելը հիմարություն կլինի»
Ֆուտբոլային հայտնի մասնագետ Արիգո Սակին կարծիք է հայտնել, որ Իտալիայի ազգային հավաքականը չի կարողացել հաղթահարել աշխարհի առաջնության խմբային փուլը` ճնշման պակասի պատճառով: Բացի այդ, մասնագետը դեմ է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի պաշտոնանկությանը, ով ևս իր ընտրանուն չի կարողացել դուրս բերել փլեյ-օֆֆ:
«Թվում է, որ Իտալիայի հավաքականը կարողանում է լավ հանդես գալ միայն էքստրեմալ իրավիճակներում: Միայն այն ժամանակ, երբ այս ընտրանուն բոլորն սկսում են ատել, նա կարողանում է հավաքվել ու պայքարել: Կարծում եմ, Պրանդելլին չկարողացավ ճիշտ հաշվեկշռի հասնել: Իտալիայի հավաքականը շատ էր տիրում գնդակին, սակայն անարդյունք: Ինչո՞ւ գնդակ պահել, եթե հարձակվողները մեկուսացված են և չեն կարողանում գոլեր խփել:
Ինչ վերաբերում է Իսպանիայի ընտրանուն, ապա այս հավաքականը գնում է իր ճանապարհով: Հիմարություն կլինի Դել Բոսկեին պաշտոնանկ անելը: Այստեղ փոփոխությունների կարիք չկա»,- նշել է Սակին: