.jpg)
Տաճատ Վարդապետյան. Հայաստանի համար Վրաստանի Եվրաասոցացումը դրական է
Վրաստանի եվրոասոցացումը չի նպաստի Վրաստանով հայերի արտագաղթին դեպի Եվրոպա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրումանն ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը.
«Հայաստանի համար Վրաստանի Եվրաասոցացումը նույնիսկ դրական է, քանի որ, կարծում եմ, կլինեն նախադրյալներ, որ վրացական կապիտալը մեր երկրում ներդնելով` արտադրանք ապահովվի ու այնուհետ այդ արտադրանքը եվրոպական շուկա արտահանվի»,- ասաց Տաճատ Վարդապետյանը:
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Ջավախքի հարցին, ապա պատգամավորի կարծիքով՝ ՀՀ և Վրաստանի նախագահի հանդիպումը Թբիլիսիում բավականին հուսադրող է եղել.
«Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները ավելի բարեկամական դառնալու նախադրյալներ և հեռանկար ունեն: Իսկ տնտեսության հետ կապված՝ կարծում եմ, որ վրացական կապիտալի ներհոսքը Հայաստան ավելի հավանական է, քան՝ հակառակը: Քանի որ Հայաստանում արտադրվող ապրանքատեսակներն առավել հետաքրքրություն է առաջացում ոչ թե եվրոպական, այլ՝ եվրասիական շուկայում»,- ասաց նա: