.jpg)
Երբ քաղաքական գործչի մասին հումոր ենք անում, մարդիկ վախենում են ծիծաղել
«Vitamin» ակումբի անդամ Տիգրան Գևորգյանն այժմ արձակուրդի մեջ է և իր ողջ ժամանակը նվիրել է վերջերս լույս աշխարհ եկած դստերը: Life.panorama.am-ը նրա հետ զրուցել է ակումբի գործունեությունից, հայերին հետաքրքրող հումորային թեմաներից, «Vitamin»-ի պակասից և այլ հարցերից:

-Հիմա «Vitamin» ակումբն անցել է արձակուրդի՞:
-Այժմ հաղորդումներ եթեր չեն հեռարձակվում, բայց ակումբային տարբերակով շարունակում ենք գործել:
-Վիտամինցիներին արտերկրում շրջագայություններ սպասվու՞մ են:
-Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հնարավոր է, մեկնենք ԱՄՆ:

-Ե՞րբ է ծնվում լավագույն հումորային միտքը:
-Շատ անսպասելիորեն: Դու կարող ես երկար մտածել ու ոչ մի հաջող միտք չծնվի, բայց հանկարծ տանը, թաղման կամ հարսանյաց արարողության ժամանակ ծնվի:
-Հայերիս համար ի՞նչ թեմայով հումորներն են ամենաընկալելին:
-Այն թեման, որն այդ պահին արդիական է, օրինակ՝ էլեկտրաէներգիայի, գազի գնի թանկացման վերաբերյալ: Քաղաքական հումորները մերոնք շատ լավ չեն ընկալում: Այս դաշտում գործողներն արագ են փոխվում, և մարդիկ, երբեմն, չեն հասկանում տվյալ գործչին առնչվող հումորի իմաստը: Հաճախ մեզ մոտ վախենում են ծիծաղել, օրինակ, երբ քաղաքական որևէ գործչի մասին հումոր ես անում, սկսում են մտածել՝ արժե՞ արդյոք որ իրենք ծիծաղեն և տեսախցիկները ֆիքսեն դա, թե՞ ավելի լավ է՝ լուրջ մնան:
-Երբեմն քննադատություններ են հնչում «Vitamin» ակումբի մատուցած հումորի առնչությամբ, ասում են՝ դրա որակը կտրուկ ընկել է, ի՞նչ կասեք դուք այս առիթով:
-Հնարավոր է, օրինակ, մի մուլտի «Vitamin»-ը զիջի նախորդին, բայց հանդիսատեսը դժգոհություն հայտնի ողջ հաղորդման առնչությամբ: Հայ հանդիսատեսն, առհասարակ, շատ պահանջկոտ է:

-Նրան ծիծաղեցնելը հեշտ չէ, այո՞:
-Հայերին ծիծաղեցնելը շատ դժվար է, մեր դարդն ու ցավը մեր ներսում այնքան խորն են նստած, որ կտրվելը դրանց մասին մտքերից ու ծիծաղելը դժվար է դառնում:
-Հաճախ լինում եք արտերկրում. այնտեղի հայերն ինչպե՞ս են ձեզ դիմավորում, արդյո՞ք ընկալում են ձեր հումորը:
- Երբեմն լեզվի խնդիր է լինում, և մեկ բառ չհասկանալու արդյունքում հումորը չեն հասկանում: Իսկ ընդհանուր առմամբ, այնտեղ հանդիսատեսն ավելի ջերմ է, թե´ բեմում, թե´ փողոցում դրական լիցքեր են փոխանցում: Այստեղ, երբեմն, մեծամտություն է նկատվում մարդկանց վերաբերմունքում, իսկ դրսում նման բան չկա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: